Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/4545/05/08 վարչական գործով դատական ծանուցագիր

13.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հասցեատեր՝ Արմեն Ալլահվերդյանին
Հասցե՝ ք. Երևան, Բյուզանդի փող., 38 տուն


Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան որպես դատավարության մասնակից թիվ ՎԴ/4545/05/08 վարչական գործով ըստ հայցի հայցի Լինա Գյուլ-Բուդաղյանի իրավահաջորդներ Նաիրա Ավետյանի, Արմինե Սանոյանի ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (ներկայումս՝ ՀՀ կադաստրի կոմիտե), Վարդան Լեմենցյանի, Արգինե Մանուկյանի, երրորդ անձինք՝ Բաբկեն Տեր-Մանվելյան, Արմեն Ալլահվերդյան՝ Արգինե Մանուկյանի և Վարդան Լեմենցյանի մասով Երևանի քաղաքապետարանի 26.02.1999 թ. թիվ 200 որոշումը (որոշման հավելվածի 10-րդ կետ), ինչպես նաև Երևանի Բուզանդի փողոցի թիվ 38 հասցեում գտնվող 45,5 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան նկատմամբ Վարդան Լեմենցյանի, Արգինե Մանուկյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, Երևանի քաղաքապետարանի և Վարդան Լեմենցյանի միջև 07.05.1999 թ. կնքված հողի վարձակալության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Բուզանդի թիվ 38 տան 15,6 քմ մակերեսով բնակելի և 29,2 քմ օժանդակ մակերեսով տունը բնակելի ֆոնդում ընդգրկելու և Վարդան Լեմենցյանի ընտանիքը երկու անձով վարձակալ ճանաչելու մասին Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Ա. Զուրաբյանի 14.08.1997 թ. թիվ 31/229 որոշման առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջների մասին:
Դատական նիստը տեղի կունենա` 2022 թվականի սեպտեմբերի 29-ին, ժամը 10:20-ին` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում` հասցեն ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, հարկ 2, դատական նիստերի դահլիճ թիվ 2:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):

ԴԱՏԱՎՈՐ` ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ ՀՌԻՓՍԻՄԵ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 20-97-09

Էլ. փոստ`