Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հրապարակային ծանուցում թիվ ԵԴ/36273/02/21 քաղաքացիական գործով դատավարության փաստաթղթերի դեպոնացման մասին

14.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Արթուր Հարությունյանին
(ՀՀ, Երևան, Սարի թաղ., 3-րդ շարք, 49 տուն)

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)


ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԴ/36273/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Արթուր Հարությունյանի` գումարի բռնագանձման մասին, ՀՀ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության 07․12․2021 թվականի վճռի դեմ «Ինեկոբանկ» ՓԲԸ ներկայացուցիչ Օֆելյա Խաչատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Արթուր Հարությունյանի վերջին հայտնի գտնվելու վայրը՝ ՀՀ, Երևան, Սարի թաղ., 3-րդ շարք, 49 տուն հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (321):

Դատավորի օգնական` Նանո Պապոյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 374 10 448408 321

Էլ. փոստ`