Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հրապարակային ծանուցում թիվ ԱՐԴ1/3807/02/20 քաղաքացիական գործով դատավարության փաստաթղթերի դեպոնացման մասին

14.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Բագրատ Սարգսյանին
/ՀՀ, ք.Աշտարակ, Ս.Շահազիզ փ., 61տ./


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.06.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՐԴ1/3807/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Սոնյա Սարգսյանի ընդդեմ ««ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձինք Բագրատ Սարգսյան, ՀՀ նոտարական պալատ` գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՀՀ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2021 թվականի վճռի դեմ Սոնյա Սարգսյանի ներկայացուցիչ Հայկուհի Սեդրակյանի կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքը:
Բագրատ Սարգսյանի վերջին հայտնի գտնվելու վայրը՝ ՀՀ, ք.Աշտարակ, Ս.Շահազիզ փ., 61տ.հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (321):

Դատավորի օգնական` Նանո Պապոյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 374 10 448408 321

Էլ. փոստ`