Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ/2444/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս


ԱՁ Գագիկ Սահակյանին
/Արարատի մարզ, ք.Արտաշատ, Մարքսի 6/18/

Քաղաքացիական գործ՝ ԱՎԴ/2444/02/18



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Կառավարչի ներկայացուցիչ Գայանե Ավագյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՎԴ/2444/02/18 քաղաքացիական գործով /ըստ հայցի «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ընդդեմ ԱՁ Գագիկ Սահակյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին/ 04.05.2022 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «Արարատի մարզ, ք.Արտաշատ, Մարքսի 6/18» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «Տեղափոխված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-44-84-08 (330):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08, 330

Էլ. փոստ`