Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/1740/04/22 սնանկության գործով պարտապան «ԿԱՐ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերության, ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

19.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

«ԿԱՐ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը
/ք. Երևան, Կոմիտասի պողոտա, 49 շենք/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2022 թվականի հունիսի 17-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «ԿԱՐ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը(ՀՎՀՀ 00233287, գրանցման համարը՝ 264.110.1167974, գրանցման ամսաթիվը՝ 16.03.2021թ., հասցե՝ քաղաք Երևան, Կոմիտասի պողոտա, 49 շենք) սնանկ ճանաչելու պահանջի մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը 17.06.2022թ. որոշումը` դիմումը վարույթ ընդունելու մասին և դիմումը կից փաստաթղթերի պատճեններով ուղարկել է «ԿԱՐ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը` դիմողի կողմից որպես պարտապանի հասցե նշված՝ քաղաք Երևան, Կոմիտասի պողոտա, 49 շենք հասցեով, պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ` սնանկությունը վիճարկելու համար, սակայն դատարանի կողմից ուղարկված որոշումը և դատավարական մյուս փաստաթղթերը հետ են վերադարձվել փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից «անհայտ է» պատճառաբանությամբ::
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 23.06.2022թ-ի որոշմամբ «ԿԱՐ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերության, ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`