Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՎԴ/10659/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

20.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. +(37410) 44-71-21/218/
ԴԴ-9-Ե-_____________

20-ը հուլիսի, 2022թ
Հայցվոր ԱՁ Ռուսլան Ավետիսյանին
/ք.Երևան, Եր.Քոչարի փողոց 35/1/

Հարգելի ԱՁ Ռուսլան Ավետիսյան

Ըստ հայցի ԱՁ Ռուսլան Ավետիսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության՝ 14.05.2021 թվականի թիվ 4143129 ստուգման ակտը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի՝ 23.07.2021 թվականի թիվ 52/16 որոշումը վերացնելու պահանջների մասին, թիվ ՎԴ/10659/05/21 վարչական գործով հրավիրվում եք դատաքննության 2022 թվականի հուլիսի 28-ին, ժամը 14:30-ին, Վարչական դատարանի շենքում (քաղաք Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 16 դատական նիստերի դահլիճ):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103,-րդ հոդվածի 2-րդ մասի հանաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


Հարգանքով`
Դատավոր Ա.Ներսիսյանի օգնական Կատրին Մանուկյան

Հասցե` ք.Երևան, Գարեգւին Նժդեհ 23

Հեռ..` +37410-447-121/218/

Էլ. փոստ`