թիվ ԳԴ/2214/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Եվգինե Զարզանդի Թոսունյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
20.07.2022
Քաղաքացիական գործով պատասխանող
Եվգինե Զարզանդի Թոսունյանին
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Ակունք, 4 փ., տուն 1/1
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/2214/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Եվգինե Զարզանդի Թոսունյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Եվգինե Զարզանդի Թոսունյանին (Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Ակունք, 4 փ., տուն 1/1), սակայն ծրարը վերադարձվել է դատարան`«տեղափոխված» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/2214/02/22 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2022 թվականի օգոստոսի 12-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՇԱՀԲԱԶՅԱՆ