Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԴ/1827//02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիրը

21.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայցվոր՝ Գևորգ Սմբաթի Բաղդասարյանին
(հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ գ. Եղեգնուտ 5 փ. 6 տ.)
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/1827/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի ըստ հայցի Գևորգ Սմբաթի Բաղդասարյանի և Քնարիկ Քաջիկի Հակոբյանի ընդդեմ Արփինե Արամի Դալլաքյանի, Նանե Սամվելի Բաղդասարյանի, Գևորգ Սամվելի Բաղդասարյանի, օրինական ներկայացուցիչ Արփինե Արամի Դալլաքյան՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքից 1/10 բաժիններ առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել է և այն նշանակվել է 2022 թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ք. Էջմիածին Կամո 15

Հեռ..` +374 231 5-30-85

Էլ. փոստ`