Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԴ/1073//02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիրը

21.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Հռիփսիմե Աբրահամի Ղազարյանին
/հասցե՝ Արմավիրի մարզ գ.Սարդարապատ 11 փ., 12 տ./

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/1073/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի Արարատ Մխիթարի Բաղդասարյանի ընդդեմ Աբրահամ Մխիթարի Կարապետյանի, Մարիամ Մանավազի Կիրակոսյանի, Հռիփսիմե Աբրահամի Ղազարյանի, Արսեն Աբրահամի Կարապետյանի, Հասմիկ Աբրահամի Եվմենչիկովայի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սարդարապատի գյուղապետարանի, Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արմավիրի մարզային ստորաբաժանում` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 11-րդ փողոցի թիվ 12 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իր հոր՝ Մխիթար Բաղդասարի Կարապետյանի ժառանգության զանգվածը որոշելու, սահմանելու, որ այն բաղկացած է եղել նշված անշարժ գույքի 1/7 մասից, իրեն ճանաչելու փաստացի տիրապետման եղանակով այդ ժառանգությունն ընդունած ժառանգ, այդ հիմքով դրա նկատմամբ ճանաչելու իր սեփականության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սարդարապատի գյուղապետարանի կողմից 1998 թվականի նոյեմբերի 25-ին տնտեսությունների թիվ 14 գրքից տրված քաղվածքը մասնակիորեն անվավեր ճանաչելու, Աբրահամ Մխիթարի Կարապետյանին 2006 թվականի հոկտեմբերի 10-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք դրա հիման վրա նրա սեփականության իրավունքի կատարված պետական գրանցումը անվավեր ճանաչելու, 28.08.2013 թվականին կնքված նշված անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Արսեն Աբրահամի Կարապետյանի սեփականության իրավունքի կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել է և այն նշանակվել է 2022 թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ապահովվել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` անձը հաստատող փաստաթղթով և պատշաճ լիազորագրով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Հասցե` ք. Էջմիածին Կամո 15

Հեռ..` +374 231 5-30-85

Էլ. փոստ`