Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/20756/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԵԴ/20756/02/20
<<Նյուզ Էյեմ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ՝ Արամազդ Կիվիրյանին
ք. Երևան,Նալբանդյան 5, գրասենյակ 37
Ալտերնատիվ.Էյէմ-ին
ք. Երևան, Գ. Նժդեհի փողոց 45 շենք, բն 32
Այպրես.ԷյԷմ-ին
ք. Երևան, Նորքի 9-րդ զանգված Վիլնյուսի 93 շենք, բն 4
«Դատաբլոգ» ՍՊԸ-ին
ՀՀ, ք.Երևան, Եղվարդի խճուղի 1

«Անալիտիկ» ՍՊԸ-ին

ՀՀ, ք. Երևան, Ավետ Ավետիսյան փ., 76 շ.

«168 ժամ» ՍՊԸ-ին

ՀՀ, ք. Երևան, Պուշկին 3ա շենք, 2-րդ հարկ
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա. Սուքոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Վարդան Նորիկի Բադասյանն ընդդեմ Նարեկ Նահապետի Մանթաշյանի, Նյուզ ԷյԷմ ՍՊԸ-ի, «Դատաբլոգ» ՍՊԸ-ի, «Անալիտիկ» ՍՊԸ-ի, «168 ժամ» ՍՊԸ-ի, «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի, Ալտերնատիվ.Էյէմ-ի և Այպրես.ԷյԷմ-ի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, համապատասխանող հանդիսացող լրատվության միջոցներով հերքումը հրապարակելու և պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2022 թվականի օգոստոսի 22-ին, ժամը 15:30-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ, 2-րդ դահլիճ), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Միևնույն ժամանակ, ծանուցում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ 1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական՝ Լ. Քոչարյան

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 010 511 813 /ներքին՝ 434/

Էլ. փոստ`