Թիվ ԿԴ/12524/02/21 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում
21.07.2022
Հա. ԿԴ/12524/02/21 քաղաքացիական գործով
Սկզբնական հայցով պատասխանողներ՝ Մանվել Հենրիկի Կարապետյանին
/ ՀՀ, Կոտայքի մարզ, ք․ Հրազդան, Դուրյան փողոց, 12 շենք, բնակարան 55 /
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Թեհմինե Մանվելի Կարապետյանի, Անի Մանվելի Կարապետյանի, Հերմինե Մանվելի Կարապետյանի և Գայանե Մայիսի Հովհաննիսյանի ընդդեմ Հարություն Հենրիկի Կարապետյանի, Հենրիկ Հարությունի Կարապետյանի, Նառա Հարությունի Կարապետյանի, Արամ Հենրիկի Կարապետյանի, Արփինե Արամի Կարապետյանի, Արմինե Արամի Կարապետյանի, Մանվել Հենրիկի Կարապետյանի, Լուսավարդ Օնիկի Առաքելյանի և Հեղնար Պատվականի Ասրյանի՝ բաժինն առանձնացնելու, անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաշխելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Արամ Հենրիկի Կարապետյանի, Հեղնար Պատվականի Ասիրյանի, Արմինե Արամի Կարապետյանի և Արփինե Արամի Կարապետյանի ընդդեմ Թեհմինե Մանվելի Կարապետյանի, Անի Մանվելի Կարապետյանի, Գայանե Մայիսի Հովհաննիսյանի, Հարություն Հենրիկի Կարապետյանի, Հենրիկ Հարությունի Կարապետյանի, Նառա Հարությունի Կարապետյանի, Մանվել Հենրիկի Կարապետյանի և Լուսվարդ Օնիկի Առաքելյանի՝ ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին հա. ԿԴ/12524/02/21 քաղաքացիական գործը:
Միաժամանակ ծանուցվել եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 27․10․2022թ․, ժամը՝ 14:00-ին:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայր /հասցե` ք. Չարենցավան, Երիտասարդական 2/1, հա. 1 դատական նիստերի դահլիճ/
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղեթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:
Դատավոր Ա. Օհանյանի օգնական՝ Ն.ՂԱԶԱՐՅԱՆ
Հասցե` ՀՀ,Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան,Երիտասարդության 2/1
Հեռ..` +374-226-4-51-56
Էլ. փոստ`