Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՍԴ/0238/02/21 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ ծանուցում

21.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով

ՍԴ/238/02/21 քաղաքացիական գործով
Հրապարակային ծանուցում
21․07․2022թ․
Պատասխանող՝ Կարեն Ռոբերտի Հարությունյանին
Հաշվառման հասցե՝ ք․Երևան, Ներքին Չարբախ, 6 փ․, տ․ 5
Բնակվում՝ ք․Վանաձոր, Տարոն 2 ՔՇՀ 9/11

Թիվ ՍԴ/0238/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի Մերի Համլետի Արշակյանի ընդդեմ Կարեն Ռոբերտի Հարությունյանի՝ հայրության ճանաչման պահանջի մասին նախնական դատական նիստը նշանակվել է 2022 թվականի օգոստոսի 15-ին, ժամը՝ 12:00-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /ք. Կապան, Մ. Ստեփանյան 3/2, դահլիճ N 2/:
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Ձեզ պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք չունի ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա ձեռքբերմանը և հետազոտմանը՝ գործին մասնակցող մյուս անձանց համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը։ Նման փաստերի առկայության դեպքում ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները կրում է խոչընդոտող անձը:

Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ․ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` Հեռ․ 0285 5-29-03

Էլ. փոստ`