Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ1/0863/02/18 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

22.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7, shirak-dataran@mail.ru

ՇԴ-25-Ե
ՇԴ1/0863/02/18
<<20>> հուլիսի 2022 թվական


Պատասխանող՝ Վաղինակ Աթոյանին
(հասցե՝ ՀՀ ք. Երևան, Ն. Շենգավիթ 2 փողոց, տուն 4)

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Կ. Արզումանյան) վարույթում է գտնվում թիվ ՇԴ1/0863/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Սերյոժա Հայկի Խաչատրյանի ընդդեմ Վաղինակ Աթոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ1/0863/02/18 քաղաքացիական գործով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2022 թվականի սեպտեմբերի 09-ին, ժամը 12:05-ին հրավիրվել է դատական նիստ (հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7, թիվ 4 դատական նիստերի դահլիճ):
Խնդրվում է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև լիազորագրով):


Դատավորի օգնական՝ Ա. Հակոբյան

Հասցե` քաղաք Գյումրի Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031259346

Էլ. փոստ`