Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/41525/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

22.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԵԴ/41525/02/21
Հայցվոր՝ Լիանա Կորեկյանին
ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 23 շենք, բն. 3
Պատասխանող՝ Տիգրան Դանիելյանին
Ք.Երևան, Արշակունյաց պող., 135 ա շ., 4-րդ բն.
Իրավասու անձինք՝ Շենգավիթ վարչական շրջանի
խնամակալության և հոգաբարձության մարմին
/հասցե՝ ք. Երևան, Գ.Նժդեհի 26/
Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և
հոգաբարձության մարմին
/հասցե՝ ք. Երևան, Տերյան 44/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա. Սուքոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Լիանա Սամվելի Կորեկյանի ընդդեմ Տիգրան Դանիելյանի՝ ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ Տիգրան Արտաշի Դանիելյանի ընդդեմ Լիանա Սամվելի Կորեկյանի, իրավասու անձինք ՝ Շենգավիթ վարչական շրջանի, Կենտրոն վարչական շրջանի՝ երեխաների հետ շփվելու կարգ սահմանելու պահանջի մասին:
Միաժամանակ հայտնում ենք, որ 21.07.2022 թվականին դատարան է մուտքագրվել դատարանի՝ 04.07.2022 թ. որոշմամբ կիրառված հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու մասին դիմում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու հարցը լուծվում է սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում: Միջնորդության քննության արդյունքներով դատական ակտը պետք է կայացվի միջնորդությունն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում:
Հաշվի առնելով վերոնշյալը, Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԵԴ/41525/02/21 քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2022 թվականի օգոստոսի 15-ին, ժամը 14:45-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ, 2-րդ դահլիճ), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Միևնույն ժամանակ, ծանուցում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ 1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական՝ Լ. Քոչարյան

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 010 511 813 /ներքին՝ 434/

Էլ. փոստ`