Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ1/0899/02/21 սնանկության գործով դատական ծանուցագիր

22.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Մարուսյա Պետրոսի Խաչատրյանին
(Շիրակի մարզ, ք.Գյումրի, Մուշ թաղ., շենք 19, բն. 14)

Քաղաքացիական գործ՝ ՇԴ1/0899/02/21


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.06.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Բանկի ներկայացուցիչ Ռուբեն Ժամագործյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՇԴ1/0899/02/21 քաղաքացիական գործով /ըստ հայցի «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Բանկ) ընդդեմ Գարիկ Լյովայի Խաչատրյանի, Շողիկ Մերուժանի Պողոսյանի, Հարություն Ավետիքի Մանուկյանի, Մերուժան Վարդգեսի Պողոսյանի, Լյովա Սարգսի Խաչատրյանի և Մարուսյա Պետրոսի Խաչատրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին/ 27.09.2021 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «Շիրակի մարզ, ք.Գյումրի, Մուշ թաղ., շենք 19, բն. 14>> հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «Այլ» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-44-84-08 (330):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08, 330

Էլ. փոստ`