Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/16259/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Յուլիանա Ղուկասյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

23.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Լյալյա Լևի Ղուկասյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Ռաֆիկ Հովհաննեսի Գևորգյանի, Յուլիանա Ղուկասյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից և նրա գույքից ազատելու, ընդհանուր գույքից բաժինը առանձնացնելու, ժառանգական զանգված հանդիսացող գումարներն անշարժ գույքի 1/2 բաժնի մասով փոխհատուցելու, տան վարձավճարը և դատական ծախսերը բռնագանձելու, անշարժ գույքի նկատմամբ արգելանքը վերացնելու պահանջների մասին, նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Լյալյա Լևի Ղուկասյանի ընդդեմ Ռաֆիկ Հովհաննեսի Գևորգյանի, Յուլիանա Ղուկասյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից և նրա գույքից ազատելու, ընդհանուր գույքից բաժինը առանձնացնելու, ժառանգական զանգված հանդիսացող գումարներն անշարժ գույքի 1/2 բաժնի մասով փոխհատուցելու, տան վարձավճարը և դատական ծախսերը բռնագանձելու, անշարժ գույքի նկատմամբ արգելանքը վերացնելու պահանջների մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 15.12.2022 թվականին, ժամը 16:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`