Դատական ծանուցագիր ՇԴ/3654/02/20 քաղաքացիական գործով
25.07.2022
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ.` /0312/ 5-01-83, shirak-dataran@mail.ru
ՇԴ-25-Ե-
ՇԴ/3654/02/20
<<19>> հուլիսի 2022թ.
Դատական ծանուցագիր ՇԴ/3654/02/20 քաղաքացիական գործով
Պատասխանող՝ Սերյոժա Սահակի Վարդանյանին
/ѳëó»` ք.Գյումրի Մյասնիկյան փ.,տ. 145/
Տեղեկացվում է, որ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ՇԴ/3654/02/20 քաղաքացիական գործով ըստ <<ՖԻՆՔԱ>> ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության հայցադիմումն ընդդեմ Գագիկ Հայկազի Վարդանյանի և Սերյոժա Սահակի Վարդանյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, դատական նիստը նշանակվել է 28.09.22թ., ժամը 12:25-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Գյումրի, Անկախության հր. 7, թիվ 7 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, ով պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ, տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատ.գործավար Գ.Ջանոյան
Հասցե` ք. Գյումրի,Անկախության հր.7
Հեռ..` +374031250316
Էլ. փոստ`