Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/2181/02/14 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

25.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

0008, ք.Երևան, Մ. Խորենացու 162Ա
Հեռ. /010 57-66-13/


Պատասխանողներ-Գևորգ Վարդանի Պետրոսյանին
/ք. Երևան, Կիևյան փող., 8շ., 20բն./
/ք. Երևան, Դավթաշեն 4թ., 53շ., 26բն./
/ք. Երևան, Կիևյան փող., 1/32/
Ռուզաննա Մարտիրոսյանին
/ք. Երևան, Կիևյան փող., 8շ., 20բն./
Միխաիլ Սարկիսյանին
/ք. Երևան, Դավթաշեն 4թ., 53շ., 28բն./

Դատավոր Լ. Գրիգորյանի վարույթում է քննվում թիվ ԵԱԴԴ/2181/02/14 քաղաքացիական գործով ըստ հայցի Հովհաննես Երոյանի ընդդեմ Գևորգ Պետրոսյանի, Ռուզաննա Մարտիրոսյանի, երրորդ անձինք՝ «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի, Միխաիլ Սարկիսյանի, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության՝ համատեղ սեփականություն հանդիսացող գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, բռնագանձումը բաժնեմասի վրա տարածելու պահանջների մասին:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:

Տեղեկացնում եմ, որ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2022 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում, դահլիճ թիվ 6:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ` Ա.ՊՈՂԻԿՅԱՆ

Հասցե` Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` 576613

Վեբ կայք` erebuni-dataran@mail.ru

Էլ. փոստ`