Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/7357/02/22 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

25.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

0008, ք.Երևան, Մ. Խորենացու 162Ա
Հեռ. /010 57-66-13/


Գովարդ Սերգեյի Խալաթովին
/ Հասցե՝ ք.Երևան, Լիսինյան փող., տուն 17/

Դատավոր Լ. Գրիգորյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/7357/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի Հովհաննես Ռաֆիկի Գրիգորյանի ընդդեմ Գովարդ Սերգեյի Խալաթովի, Արթուր Անդրանիկի Թադևոսյանի, Անդրանիկ Հմայակի Թադևոսյանի՝ 0.029 հա ընդհանուր համատեղ սեփականության հողամասից հայցվորի բաժնեմասի որոշման և բաժնեմասի առանձնացման պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Գովարդ Սերգեյի Խալաթովի ընդդեմ Հովհաննես Ռաֆիկի Գրիգորյանի, Արթուր Անդրանիկի Թադևոսյանի, Անդրանիկ Հմայակի Թադևոսյանի՝ բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Արթուր Անդրանիկի Թադևոսյանի, Անդրանիկ Հմայակի Թադևոսյանի ընդդեմ Գովարդ Սերգեյի Խալաթովի, Հովհաննես Ռաֆիկի Գրիգորյանի՝ բաժնեմասն առանձնացնելու, անհնարինության դեպքում բաժնային սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:

Տեղեկացնում եմ, որ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2022 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում, դահլիճ թիվ 6:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ` Ա.ՊՈՂԻԿՅԱՆ

Հասցե` Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` 576613

Վեբ կայք` erebuni-dataran@mail.ru

Էլ. փոստ`