Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/7609/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

վկա՝ Մարինե Սերոբյանին
հասցե` ք․ Վանաձոր, Զաքարյան 60

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սյուզաննա Վոլոդյայի Բալայանի ընդդեմ ՀՀ Լոռու մարզպետարանի` ՀՀ Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ասրյանի 23.11.2021 թվականի «Սյուզաննա Բալայանին «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից ազատելու մասին» թիվ 764-Ա որոշումն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հայցվորի օգտին նրա միջին աշխատավարձը բռնագանձելու, նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում՝ պատասխանողին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հայցվորին հատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին։
Սույն գործով նշանակվել է դատաքննություն 02․08.2022 թվականին, ժամը 17:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Սույն քաղաքացիական գործով բավարարվել է հայցվոր ներկայացուցչի միջնորդությունը և որոշվել է որպես վկա ցուցմունք տալու համար Ձեզ կանչել դատարան։
Պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն`
1. Վկան պարտավոր է դատարանի կանչով ներկայանալ առաջին ատյանի դատարան։
2. Դատական ծանուցագիր ստացած և դատական նիստին ներկայանալու հնարավորություն չունեցող վկան պարտավոր է մինչև դատական նիստն այդ մասին հայտնել առաջին ատյանի դատարանին` նշելով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառները:
3. Եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիստին և չի ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման ենթարկելու մասին` նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը և նշանակելով դատական տուգանք։ Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:
4. Որոշումը կատարվում է անհապաղ` <<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`