Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0619/05/22 վարչական գործով դատական ծանուցագրով

26.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ` Լևոն Խաչատրյանին,
(հասցեն՝ ք. Երևան, Սուրենյան 1 շ., բն. 1),

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/0619/05/22 վարչական գործով ըստ հայցի Վարդուհի Առաքելյանի անունից ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ Լևոն Խաչատրյան` Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի հարկադիր կատարող Ս. Ավագյանի թիվ 07368126 կատարողական վարույթով 27.08.2021թ.՝ «պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարոմից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը և դրա վերադասության կարգով բողոքարկման արդյունքում 25.11.2021թ. թիվ ել2814/19 բողոքի մերժման գրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Վերոհիշյալ գործով դատաքննությունը նշանակված է 20.09.2022թ., ժամը 12:30-ին:
Խնդրում եմ ապահովել Ձեր կամ Ձեր կողմից լիազորված անձի ներկայությունը 20.09.2022թ., ժամը 12:30-ին նշանակված դատաքննությանը (հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 7):

Ծանոթություն. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատաքննությունը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։



ԴԱՏԱՎՈՐ ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410447121 /220/

Էլ. փոստ`