Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/1480/02/14 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

26.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով,

Հա. ԿԴ/1480/02/14 քաղաքացիական գործով
Պատասխանողներ` Էդուարդ Կարապետյանին
/ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Վանատուր թաղամաս, տուն 145 /

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Վանիկ Վիրաբի Կարապետյանի ընդդեմ պատասխանողներ Վարդուշ Կարապետյանի, Էդուարդ Կարապետյանի, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի` ի դեմս համայնքի ղեկավարի, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանման՝ ժառանգական գույքը փաստացի ընդունած ժառանգ ճանաչելու, այդ հիմքով քաղաքապետի որոշումը և սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների վերաբերյալ հա. ԿԴ/1480/02/14 քաղաքացիական գործը:
Միաժամանակ ծանուցվել եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 08․11․2022թ․, ժամը՝ 14:00-ին։
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Ձեր անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայր /հասցե` ք. Չարենցավան, Երիտասարդական 2/1, հա. 1 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղեթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:

Դատավոր Ա. Օհանյանի օգնական՝ Ն.ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ,Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան,Երիտասարդության 2/1

Հեռ..` +374-226-4-51-56

Էլ. փոստ`