Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ/1505/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

27.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գործ ՍԴ/1505/02/22
27 հուլիսի 2022թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ

Պատասխանող` Կորյուն Գրիգորի Կիրակոսյանին
ՀՀ Սյունիք մարզ, ք. Սիսիան, Մուծք, 1 փ., 4
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՍԴ/1505/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ակբա բանկ>> ԲԲԸ-ի ընդդեմ Կորյուն Գրիգորի Կիրակոսյանի, Արմեն Մուրադի Խալաթյանի, Էդվարդ Դրաստամատի Նավասարդյանի և Աբել Գրիշայի Հակոբյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին։ Միաժամանակ որոշվել է կիրառել պարզեցված վարույթ:
Նշված որոշումը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել է 23.09.2022թ.: Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Կապան, Մ. Ստեփանյան 3/2):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը փաստացի ստացված չլինելու դեպքում սույն ծանուցման 1-ին և 2-րդ կետերում նշված դատավարական ժամկետները հաշվարկվում են դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրվան հաջորդող օրվանից։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` Սյունիքի մարզ ք. Կապան Մ.Ստեփանյան 3/2

Հեռ..` +37428527302

Էլ. փոստ`