Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/5447/05/20 վարչական գործով դատական ծանուցագիր

27.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Անահիտ Գիշյանին
(ք. Երևան, Անդրանիկի փող., 40շ., 19բն.)

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ըստ հայցի Կարինե Գիշյանի ընդդեմ «Երևան» նոտարական տարածքի նոտար Լիլիթ Մուրադյանի, երրորդ անձինք՝ Անահիտ Գիշյան, Կատյա Գիշյան և Անուշ Գիշյան՝ ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագրերի տրամադրման գործողությունը մասնակի ոչ իրավաչափ ճանաչելու, ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու, սեփականության իրավունքի վկայագիր տալու մերժումը ոչ իրավաչափ ճանաչելու, սեփականության իրավունքի վկայագիր տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով նշանակված դատական նիստին, որը կկայանա 23.09.2022 թվականի ժամը 11:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /271/

Էլ. փոստ`