Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դատական ծանուցագիր թիվ ՍնԴ/0921/04/22 սնանկության գործով

27.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0065, ք. Երևան, Ե. Օտյան 53/2, հեռ. (0037410) 74-30-02 snank-dataran@mail.ru

N ¸¸ -9.2

ՍնԴ/0921/04/22
Պարտապան՝ ԱՁ Ռոման Սամվելի Դավթյանին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Էնգելսի փ., 115

ՀՀ սնանկության դատարանի 2022թ. ապրիլի 04-ի որոշմամբ վարույթ է ընդունվել ՀՀ ՊԵԿ-ի դիմումը՝ ԱՁ Ռոման Սամվելի Դավթյանին (ՀՎՀՀ՝ 67049509, հաշվառման համարը՝ 96.1184278, հաշվառման ամսաթիվ՝ 2021-06-28, հաշվառման վայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Էնգելսի փ., 115, անձնագիր՝ AS0315940, տրված՝ 02-08-2018թ., 055-ի կողմից, բնակության վայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Էնգելսի փ., 115) սնանկ ճանաչելու պահանջի մասին: Կազմվել է թիվ ՍնԴ/0921/04/22 սնանկության գործը:
Պարտապան ԱՁ Ռոման Սամվելի Դավթյանի գտնվելու (բնակության) վայրն անհայտ լինելու պատճառով վերջինիս նկատմամբ ՀՀ սնանկության դատարանի 2022թ. մայիսի 19-ի որոշմամբ հայտարարվել է հետախուզում: Վերը նշված որոշման հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Լոռու մարզային բաժնի Ալավերդի-Թումանյան տարածաշրջանի բաժնմունքում հարուցվել է թիվ 09116601 կատարողական վարույթը, սակայն ավագ հարկադիր կատարողի 2022թ. մայիսի 31-ին որոշմամբ այն ավարտվել է՝ արդյունքում պարտապանը չի հայտնաբերվել:
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո, եթե չի հայտնաբերվում պարտապանի որևէ ներկայացուցիչ, ապա դատարանը ծանուցում է բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի` գտնվելու կամ բնակության վայրի հասցեով: Նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
Տեղեկացվում է, որ սույն ծանուցումը ուղարկելուց /Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց/ հետո` 9 օրվա ընթացքում, եթե պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա վիճարկելու ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:
Սնանկության պարզեցված ընթացակարգով ուղարկվում է «Դիմումը վարույթ ընդունելու մասին» ՀՀ սնանկության դատարանի 04.07.2022թ. որոշումը, սնանկության դիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները:
Միաժամանակ տեղեկացվում է, որ առարկությունը (սնանկության գրավոր վիճարկումը) կարող եք ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի հասցեով (ՀՀ, ք. Երևան, Ե. Օտյան 53/2):
Առդիր`31 (երեսունմեկ) թերթ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Հ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010 74-30-02

Էլ. փոստ`