Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ3/0245/05/17 վարչական գործով դատական ծանուցագիր

27.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հասցեատեր՝ Խանդութ Մարգարյանին
Հասցե՝ Արարատի մարզ, գ. Այգեզարդ, Դիլոյան փող., 19 տուն


Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան որպես դատավարության մասնակից թիվ ՎԴ3/0245/05/17 վարչական գործով ըստ հայցի Գևորգ Մարգարյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, Արարատի մարզի Այգեզարդ համայնքի ղեկավարի, Նելլի, Խանդութ, Մարգար Մարգարյանների և ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ կադաստրի կոմիտեի 06.10.2017 թ. թիվ ԱՄ/6245-17, վերադաս մարմնի 14.09.2017 թ. ԱՏ-13/09/2017-16-0038 և 25.10.2017 թ. թիվ ԱՄ/12/6654-15 մերժումները վերացնելու, որպես հետևանք՝ սխալի ուղղում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին :
Դատական նիստը տեղի կունենա` 2022 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 10:40-ին` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում` հասցեն ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, հարկ 2, դատական նիստերի դահլիճ թիվ 2:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):

ԴԱՏԱՎՈՐ` ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ ՀՌԻՓՍԻՄԵ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 20-97-09

Էլ. փոստ`