Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ թիվ ՍնԴ/1135/04/21 սնանկության գործով

28.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Էդուարդ Ճարոյանին
(ք. Երևան, Սվաճյան փող., 22 շ., 33 բն.)


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.07.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պարտատեր «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Սնանկության դատարանի` ««Մարմարա Գոլդ» ՍՊԸ-ի սնանկության գործով ներկայացված առարկությունը քննության առնելու, սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու և «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի պահանջի քննությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» 24.03․2022 թվականի որոշման դեմ թիվ ՍնԴ/1135/04/21 սնանկության գործով ըստ դիմումի «Գիկանտ» ՍՊԸ-ի՝ «Մարմարա Գոլդ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Գրավատու Էդուարդ Ճարոյանի վերջին հայտնի բնակության վայրը ք. Երևան, Սվաճյան փող., 22 շենք, բն. 33 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`