Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՇԴ/0419/02/15 դատական ծանուցագիր

29.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՇՄ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 78-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ
ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

3101, ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 0312 58559
ՇԴ/0419/02/15
11.07.2022թ.
ՇԴ25-------

Դատական ծանուցագիր

Պատասխանող՝ Անդրանիկ Շաբոյի Մկրտչյանի
Բելգիայի Թագավորություն 2800, Մեխելեն քաղաք, Նեկկերսպուլ փողոց, 226 տուն

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ/0419/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Անդրանիկ Շաբոյի Մկրտչյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Սույն գործով նախնական դատական նիստը նշանակված է 28.10.2022 թվականին, ժամը 15:00-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Գյումրի, Անկախության հր. 7):
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով:
Միաժամանակ Դուք նախազգուշացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան՝ դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին՝
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ) արդյոք հայցվորի կողմից ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը՝ համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 1498-րդ հոդվածի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին կետի և 145-րդ հոդվածի համաձայն ուղարկվում է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին 07.07.2022 թվականի որոշումը:


Դատավորի օգնական` Ա. Հախվերդյան


Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև դատական իշխանության պաշտոնական՝ www.court.am և դատական տեղեկատվական՝ www.datalex.am կայքերից:

Հասցե` ՀՀ ՇՄ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 0312-5-85-59

Էլ. փոստ`