Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ3/0882/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

01.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Սուսաննա Մատվեյի Պապեյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Վարդենիս, Մռավյան փող., 17 տուն

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՖԻՆՔԱ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Սուսաննա Մատվեյի Պապեյանի, Կոլյա Արտուշի Պապեյանի և երրորդ անձինք՝ Վարդան Կոլյայի Պապեյանի, Վահան Կոլյայի Պապեյանի և Վասակ Կոլյայի Պապեյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանների բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարությունների միջոցով վաճառելու պահանջների մասին:
Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Սուսաննա Մատվեյի Պապեյանին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Վարդենիս, Մռավյան փող., 17 տուն), սակայն ծրարը վերադարձվել է դատարանին:


Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարտունու նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՓԻՆԱՉՅԱՆ





Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` 0262-4-48-47

Էլ. փոստ`