Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/5003/02/21 քաղաքացիական գործով փաստաթղթերի դատարանում դեպոնացված լինելու մասին ծանուցում

01.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ՝ ԿԴ/5003/02/21


Պատասխանող՝ Մերինե Բարսեղյան
Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Սպանդարյան փողոց, 34ա տուն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2022 թվականի հուլիսի 4-ին
դռնբաց դատական նիստում քննության առնելով Ինեկոբանկ փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ Մարիետա Երջանիկի Տիգրանյանի և Մերինե Դավիթի Բարսեղյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
1. Ընկերությունը 26.04.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողների՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) 07.05.2021 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշում է կայացվել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին:
Դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 07.05.2021 թվականին կայացվել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 01.07.2021 թվականին կայացվել է պարզեցված վարույթը դադարեցնելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) աշխատակազմի կողմից Մարիետա Երջանիկ Տիգրանյանի մահվան փաստը ճշտելու կապակցությամբ հարցում է ուղարկվել ՔԿԱԳ գործակալության Հրազդանի տարածքային բաժնի պետին:
ՔԿԱԳ գործակալության Հրազդան սպասարկման բաժնի պետ Կ. Սողոմոյանի կողմից 19.07.2021 թվականի թիվ Ե-546 գրությանը կից 03.08.2021 թվականին դատարան է մուտքագրվել Պատասխանողի մահվան վերաբերյալ 24.06.2020 թվականի թիվ 281 ակտի գրանցման պատճենը:


Դատավոր Մ. Գևորգյանի ժամանակավոր անաշխատունակ լինելու հիմքով թիվ ԿԴ/5003/02/21 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Ա. Մուշեղյանիս կողմից 21.12.2021 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Ա. Մուշեղյանիս կողմից 24.02.2022 թվականին կայացվել է դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Դատարանի կողմից 2022 թվականի մայիսի 24-ին, ժամը՝ 12:30-ին նշանակված դատական նիստը չի կայացել դատավոր Ա. Մուշեղյանի 2022 թվականի մայիսի 23-ից 27-ը ներառյալ ՀՀ Արդարադատության ակադեմիայի կողմից կազմակերպվող դատավորների պարտադիր վերապատրաստման ամենամյա դասընթացներին մասնակցելու հիմքով և հաջորդ դատական նիստը նշանակվել է 2022 թվականի հունիսի 09-ին, ժամը՝ 10:20-ին:
Դատարանի կողմից 2022 թվականի հունիսի 09-ին, ժամը՝ 10:20-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է և հաջորդ դատական նիստը նշանակվել է 2022 թվականի հուլիսի 4-ին, ժամը՝ 12:10-ին:
04.07.2022թ. Դատարանը դատական նիստի ընթացքում որոշեց գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով թվարկված են դեպքերը, երբ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով:
Վերը նշված իրավադրույթներից ելնելով, նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում Դատարանը դեռևս չի կայացրել, իսկ Պատասխանողը չի առարկել հայցի դեմ և (կամ) վերջինիս կողմից չի ներկայացվել հակընդդեմ հայց, միաժամանակ բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով թվարկված դեպքերը՝ Դատարանը գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով, 17-րդ հոդվածի 7-րդ մասով, 188-րդ, 199-200-րդ և 296-298-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ԿԴ/5003/02/21 քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
1.1. Գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակել 2022 թվականի սեպտեմբերի 5-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Գործին մասնակցող անձանց պարզաբանել՝
- գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի սույն որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
- Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
- Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերը նշված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
- Վերը նշված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224) 2-16-15

Էլ. փոստ`