Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/7085/02/22

02.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք.Երևան, Հր. Ներսիսյան 10, հեռ.` (010)-20-97-01 court.am
Գործ ԵԴ/7085/02/22
§1¦ օգոստոսի 2022թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Հայցվոր՝ Նվեր Հովելի Բաբայանին
/ք. Երևան, Արարատյան փ․ 29տ․/

Հայցվոր՝ Նվեր Հովելի Բաբայանի ներկայացուցիչ՝ Հարություն Բաղդասարյանին
/ք. Երևան, Հս/Ամտ Վ-3, 106 տ./
Պատասխանող՝ Երևան նոտարական տարածքի նոտար՝ Իռեն Սարգսյանին
/ք. Երևան, Շինարարների 28/2, տարածք 75/

Տեղեկացվում է, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/7085/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի Նվեր Հովելի Բաբայանի ընդդեմ Երևան նոտարական տարածքի նոտար Իռեն Սարգսյանի, երրորդ անձ՝ Էլմիրա Սամվելի Աղալարյանի՝ սեփականության իրավունքի վկայագիրն ու ժառանգության իրավունքի վկայագիրն առոչինչ ճանաչելու և դրանց նկատմամբ անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, նախնական դատական նիստը հրավիրվել է 05․12.2022թ., ժամը 14:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դահլիճ:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, ով պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Կ.ԴԱՎԻԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 20-97-01

Էլ. փոստ`