Թիվ ԵԴ/1622/02/20 քաղաքացիական գործով պատասխանող Արթուր Սամվելի Մակարյանի վերաբեյալ դատական ծանուցագիր
02.08.2022
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննության առնելով ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Արթուր Սամվելի Մակարյանի (այսուհետ՝ նաև Պատասխանող)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու և ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ սահմանելու, դատաքննության նշանակելու հարցը,
ՈՐՈՇԵՑ
1. Քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Արթուր Սամվելի Մակարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու մեկամսյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Քաղաքացիական գործի դատաքննությունը նշանակել 01.11.2022 թվականին, ժամը 14:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813 /402, 403/
Էլ. փոստ`