Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/9236/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Արամ Ստյոպայի Ղլեչյանին
ք.Երևան, Աջափնյակ, Հալաբյան 65 շենք, բն. 16

Քաղաքացիական գործ՝ ԵԴ/9236/02/19



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.06.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Արամ Ղլեչյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/9236/02/19 քաղաքացիական գործով /ըստ հայցի Արամ Ղլեչյանի ընդդեմ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի, հայցվորի կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ «Լեգալ Սեքյուրիթի» ՍՊԸ-ի՝ պատճառված վնասների հատուցման և աշխատանքային իրավահարաբերությունները դադարեցնող` ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ընդունած անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու, իրավունքները վերականգնելու և հարկադիր պարապուրդի միջին աշխատավարձը գանձելու պահանջների մասին/ 11.03.2022 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ « ք.Երևան, Հալաբյան 65 շենք, բն. 16>> հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «Չպահանջված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-44-84-08 (330):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08, 330

Էլ. փոստ`