Թիվ ԵԴ/17106/02/22 քաղաքացիական գործով Լուսինե Կարապետյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
03.08.2022
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17106/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
20-ը ապրիլի 2022 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով Հրաչյա Զաքարի Հովիվյանի կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,
ՊԱՐԶԵՑ
Հրաչյա Զաքարի Հովիվյանը 11․04․2022թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Լուսինե Կարապետյանի, իրավասու մարմին Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` երեխաների հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին:
Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով դատարանը,
ՈՐՈՇԵՑ
Հրաչյա Զաքարի Հովիվյանի հայցն ընդդեմ Լուսինե Կարապետյանի, իրավասու մարմին Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` երեխաների հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ
Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` 010-51-18-13 (436)
Էլ. փոստ`