Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/31518/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/31518/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Դատարանի անվանումը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Ծանուցվող անձ. Ա/Ձ Արտաշես Հակոբյան
Ծանուցման հասցե. ք. Երևան, Արշակունյաց 15
Նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին. պատասխանող
Նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. ըստ հայցի «Մաթթել Ինք» ընկերության ընդդեմ ԱՁ «Արտաշես Հակոբյանի»՝ «Պարտավորեցնել պատասխանող «Արտաշես Հակոբյան» Ա/Ձ-ին դադարեցնել թիվ 26502 ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը հետևյալ եղանակներով.
ա/բոլոր վաճառակետերից (խանութներ, խանութ-սրահներ, վաճառակետեր և այլն) հետ կանչել թիվ 05100010/061020/0063664 ապրանքների հայտարարագրով ձևակերպած և ՀՀ ներմուծված «UNO» ապրանքային նշանը կրող ապրանքները,
բ/ տվյալ ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրայից հանել «UNO» ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճանի նման նշանը, իսկ դա անելու անհնարինության դեպքում սեփական միջոցներով օրենքով սահմանված կարգով ոչնչացնել տվյալ ապրանքները» պահանջների մասին
քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտի հրապարակում
Դատական ակտի հրապարակման օր և վայր. 29.09.2022 թվական` դատական իշխանության պաշտոնական հրապարակումների ինտերնետային կայք
Գործը քննող դատարանի էլեկտրոնային հասցեն. e-mail։ erebuni-dataran@mail.am,
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-95-րդ և 99-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ սույնով ծանուցվում եք այն մասին, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում` դրանց ծանոթանալու նպատակով:

Դատավոր՝ Գ. Խաչատրյան



Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/31518/02/20

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«27» հունիսի 2022 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Խաչատրյանը, նախնական դատական նիստում քննության առնելով «Մաթթել Ինք» ընկերության ընդդեմ ԱՁ «Արտաշես Հակոբյանի»՝ «Պարտավորեցնել պատասխանող «Արտաշես Հակոբյան» Ա/Ձ-ին դադարեցնել թիվ 26502 ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը հետևյալ եղանակներով.
ա/բոլոր վաճառակետերից (խանութներ, խանութ-սրահներ, վաճառակետեր և այլն) հետ կանչել թիվ 05100010/061020/0063664 ապրանքների հայտարարագրով ձևակերպած և ՀՀ ներմուծված «UNO» ապրանքային նշանը կրող ապրանքները,
բ/ տվյալ ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրայից հանել «UNO» ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճանի նման նշանը, իսկ դա անելու անհնարինության դեպքում սեփական միջոցներով օրենքով սահմանված կարգով ոչնչացնել տվյալ ապրանքները» պահանջների մասին քաղաքացիական գործը,

Պ Ա Ր Զ Ե Ց
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան «Մաթթել Ինք» ընկերության հայցադիմումը ստացվել է և դատավոր Գ․ Խաչատրյանին է մակագրվել 30․10․2020 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 03․11․2020 թվականին։
12․11․2020 թվականին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև` Դատարան) որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին։
30.11.2020 թվականին «Մաթթել Ինք» ընկերության ներկայացուցիչը կրկին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ «Արտաշես Հակոբյանի» ԱՁ-ի և խնդրել պարտավորեցնել պատասխանող «Արտաշես Հակոբյան» ԱՁ-ին դադարեցնել թիվ 26502 ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը, որպես հետևանք պարտավորեցնել «Արտաշես Հակոբյան» ԱՁ-ին՝ ա) բոլոր վաճառակետերից (խանութներ, խանութ-սրահներ, վաճառակետեր և այլ) հետ կանչել թիվ 05100010/061020/0063664 ապրանքների հայտարարագրով ձևակերպված և ՀՀ ներմուծված «UNO» ապրանքային նշանը կրող ապրանքները, բ) թիվ 05100010/061020/0063664 ապրանքների հայտարարագրով ձևակերպված և ՀՀ ներմուծված «UNO» ապրանքային նշանը կրող ապրանքների կամ դրա փաթեթավորման վրայից հանել «UNO» ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճան նման նշանը, գ) թիվ 05100010/061020/0063664 ապրանքների հայտարարագրով ձևակերպված և ՀՀ ներմուծված «UNO» ապրանքային նշանը կրող ապրանքների կամ դրա փաթեթավորման վրայից հանել «UNO» ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճան նման նշանը հանելու անհնարինության դեպքում սեփական միջոցներով օրենքով սահմանված կարգով ոչնչացնել տվյալ ապրանքները։
Հայցադիմումը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ․ Խաչատրյանին է մակագրվել 30․11․2020 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 01․12․2020 թվականին։
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /այսուհետ նաև՝ Դատարան/ 09.12.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Նույն օրվա մեկ այն որոշմամբ հայցվորի ներկայացուցչի հայցի ապահովման մասին միջնորդությունը բավարարվել է մասնակի:
28.12.2020 թվականին հայցվորի ներկայացուցչի կողմից բերվել է վերաքննիչ բողոք Դատարանի հայցի ապահովման մասին միջնորդություն դեմ:
15.01.2021 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձրել է:
04.02.2021 թվականին հայցվորի ներկայացուցչի կողմից կրկին բերվել է վերաքննիչ բողոք Դատարանի հայցի ապահովման մասին միջնորդություն դեմ:
10.02.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը ընդունվել է վարույթ:
26.02.2021 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է հայցվորի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժել:
12.11.2021 թվականին նշանակվել է նախնական դատական նիստ:
03.05.2022 թվականին հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացվել է «Հայցի առարկայի փոփոխության վերաբերյալ» վերտառությամբ միջնորդություն:
11.05.2022 թվականի դատարանի որոշմամբ թիվ ԵԴ/31518/02/20 քաղաքացիական գործով թույլատրվել է հայցվոր կողմին «Հայցի առարկայի փոփոխության վերաբերյալ» վերտառությամբ միջնորդությամբ կատարել հայցի առարկայի փոփոխություն, որով խնդրել է նաև գործը քննել արագացված կամ պարզեցված դատաքննության կարգով:
Գործին մասնակցող անձինք 27.06.2022 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխով սահմանված պահանջներին համապատասխան, սակայն դատական նիստին չեն մսնակցել:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ և 147-րդ հոդվածներով, դատական նիստն անցկացրել է կողմերի բացակայությամբ:
Դատարանը, 27.06.2022 թվականի դատական նիստին համարելով, որ առկա է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հիմքեր, եկել է հետևյալ եզրահանգման.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջներն առաջին ատյանի Դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով, իսկ 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի Դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ, իսկ 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը, իսկ 298-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, իսկ 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում, իսկ 3-րդ մասի համաձայն՝ ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ, իսկ 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատական ատյանում վարույթը եզրափակող դատական ակտերը (այսուհետ՝ եզրափակիչ դատական ակտ), իսկ օրենքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստում Դատարանի կողմից իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության 167-րդ հոդվածով սահմանված դատավարական գործողությունները, իսկ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին Դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ՝ մասնավորապես պատասխանող՝ ԱՁ «Արտաշես Հակոբյանը» չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացրել հակընդդեմ հայց, միևնույն ժամանակ Դատարանը հաշվի առնելով, որ դեռևս նախնական դատական նիստը չի ավարտվել, ուստի գտնում է, որ քաղաքացիական գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով, իսկ Դատարանի` եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2022 թվականի սեպտեմբերի 29-ին:
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի «Մաթթել Ինք» ընկերության ընդդեմ ԱՁ «Արտաշես Հակոբյանի»՝ «Պարտավորեցնել պատասխանող «Արտաշես Հակոբյան» Ա/Ձ-ին դադարեցնել թիվ 26502 ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը հետևյալ եղանակներով. ա/բոլոր վաճառակետերից (խանութներ, խանութ-սրահներ, վաճառակետեր և այլն) հետ կանչել թիվ 05100010/061020/0063664 ապրանքների հայտարարագրով ձևակերպած և ՀՀ ներմուծված «UNO» ապրանքային նշանը կրող ապրանքները, բ/ տվյալ ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրայից հանել «UNO» ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճանի նման նշանը, իսկ դա անելու անհնարինության դեպքում սեփական միջոցներով օրենքով սահմանված կարգով ոչնչացնել տվյալ ապրանքները» պահանջների մասին քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Թիվ ԵԴ/31518/02/20 քաղաքացիական գործով դատարանի եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2022 թվականի սեպտեմբերի 29-ին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Գ.ԽԱՉԱՏՐՅԱՆ




Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա

Հեռ..` +374-10-57-66-04

Էլ. փոստ`