Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հովհաննես Յուրիկի Հարությունյանին ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ՀՈՒԼԻՍԻ 2022թվականի N 530-Ա
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Քաղաքացի Հովհաննես Յուրիկի Հարությունյանը (անձնագիր՝ 010163608 ՀԾՀ՝ 3702800182,
հաշվառված ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք Գ. Գանձակ Սախարովի Փ. 8 )
հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված
կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2022 թվականի հուլիսի 14-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի
մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ՚՚ ենթակետի հիմքով Գավառի
համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի գումարների գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված
վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի,
լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները,
վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ
Համաձայն ՀՀ ՀՔԲ-ի կողմից տրամադրված փոխադրամիջոցների հաշվառման ու
գնահատման տվյալների, MERCEDES-BENZ E 350 մակնիշի 17 DD 009 պետհամարանիշի
փոխադրամիջոցը հանդիսանում է Հովհաննես Յուրիկի Հարությունյանի
սեփականությունը, ինչը ՀՀ Հարկային օրենսգրքով հանդիսանում է հարկվող օբյեկտ:
Գույքի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 279 483 /երկու հարյուր
յոթանասունինը հազար չորս հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ, ինչը 2019-2021թթ.
ժամանակահատվածում չի վճարվել, իսկ Հովհաննես Յուրիկի Հարությունյանի կողմից
նշված ժամանակահատվածի գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու
արդյունքում առաջացել է գույքահարկի համար տույժ՝ 49 189/քառասունինը հազար մեկ հարյուր ութսունինը/ ՀՀ դրամի չափով:
2022 թվականի հուլիսի 14-ին «Վարչարարության և վարչական վարույթի մասին»
ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1 մասի ,,բ՚՚ կետի հիմքով Գավառի համայնքապետարանում
հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022 թվականի հուլիսի 29-ին
հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով
պատշաճ ծանուցվել է /հիմք՝ 14.07.2022թ. ծանուցում azdarar.am կայքում/ Հովհաննես
Յուրիկի Հարությունյանը: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին: 29.07.2022թ. վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված
Հովհաննես Յուրիկի Հարությունյանի բացակայությամբ:
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 239-րդ հոդվածի՝փոխադրամիջոցի գույքահարկը հարկ
վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող
փոխադրամիջոցիների համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության
համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների
տնտեսական գործունեության արդյունքներից:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 240-րդ հոդվածի՝փոխադրամիջոցների գույքահարկ
վճարողներ են համարում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք:
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 46-րդ հոդվածի՝ տեղական հարկերի գծով հարկային
պարտավորությունների կատարում /մարում/ է համարվում Օրենսգրքին
համապատասխան հաշվարկված վճարման ենթակահարկի, ինչպես նաև դրա գծով
տույժերի և /կամ/ տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով
պարտավորությունը հաշվառող՝տեղական բյուջեի գանձապետական հաշվին:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված
ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար
հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի՝ կազմակերպություններն
ու ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները
իրենց պետական գրանցման /հաշվառման/ վայրի համայնքի բյուջե են վճարում
մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի` համայնքի ղեկավարը որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը, ինչպես նաև տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ հարկային օրենսգրքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ
1. Հովհաննես Յուրիկի Հարությունյանից հօգուտ Գավառ համայնքի բյուջե գանձել
ընդամենը 328 672/երեք հարյուր քսանութ հազար վեց հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամ, որպես MERCEDES-BENZ E 350 մակնիշի 17 DD 009 պետհամարանիշի
փոխադրամիջոցի գույքահարկի գումար՝ ներառյալ տույժերը:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Գավառ համայնքի ղեկավարին դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի
Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն
ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող
ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է
Գավառ համայնքի ղեկավարը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ
իրազեկելու օրվան հաջորդող օրը:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12

Հեռ..` +374 264 2 34 23

Էլ. փոստ`