Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՀՅՔԴ2/0007/02/08 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Նախագահող դատավոր` Ա.Կուրեխյան

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
N ՀՅՔԴ2/0007/02/08 քաղաքացիական գործով


Երրորդ անձ (բողոք բերած անձ)` Մարիետտա Բաբալյանին
(ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Աբովյան,8-րդ միկրոշրջ.,17ա/բ քոթեջ)

Երրորդ անձ (բողոք բերած անձ)` Մադլենա Բաբալյանին
(ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Աբովյան,8-րդ միկրոշրջ.,17ա/բ քոթեջ)



Քաղաքացիական գործի համարը` ՀՅՔԴ2/0007/02/08
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Կոտայքի մարզպետարանի ընդդեմ Վյաչեսլավ Տերոյանի, երրորդ անձինք` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Աբովյանի ՏՍ, Միքայել, Մարիետտա և Մադլենա Բաբալյանների՝ Օլգա Տերոյանի անվամբ կատարված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումը մասնակիորեն՝ Վյաչեսլավ Տերոյանի մասով չեղյալ ճանաչելու և վերջինիս Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի թիվ 17ա քոթեջ բնակարանից վտարելու պահանջի մասին և ըստ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ունեցող երրորդ անձանց՝ Միքայել, Մարիետտա, Մադլենա Բաբալյանների ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և ՀՀ ՏԿՆ միգրացիոն գործակալության՝ Վյաչեսլավ, Օլգա, Մարինե, Անուշ, Արտուշ, Դիաննա, Էլինե, Օլգա Արտուշի Տերոյանների, Գուրգեն Վյաչեսլավի Տերոյանի, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման՝ 1995թ. դեկտեմբերի 27-ի ՀՀ նախկին սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության, Աբովյանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի և Օլգա, Վյաչեսլավ, Արտուշ Մարինե, Անուշ, Դիաննա, Էլինբե, Գուրգեն Տերոյանների միջև Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի թիվ 17ա/բ քոթեջի հատկացման վերաբերյալ կնքված պայմանագիրը, նրանում նշված պայմանները կատարված չլինելու պատճառով առոչինչ ճանաչելու, դրա հիման վրա Կոտայքի մարզպետարանի կողմից 2003թ. նոյեմբերի 10-ի թիվ 911 որոշումն առոչինչ ճանաչելու, դրանց վերաբերյալ անվավերության հետևանքներ կիրառելու և Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի թիվ 17ա/բ քոթեջը և նրան կից հողատարածքը Միքայել, Մադլենա, Մարիետտա Բաբալյաններին՝ որպես զոհված ազատամարտիկի ընտանիքի սեփականության իրավունքով հատկացնելու պահանջի մասին։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է (հիմք` 21.07.2022 թվականի որոշումը):
Ի գիտություն` Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:



Դատավորի օգնական` Ա.Ղազարյան





Դատարան ներկայանալիս խնդրվում է Ձեր
հետ ներկայացնել նաև Ձեր անձնագիրը,
սոցիալական քարտը դրա առկայության դեպքում

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 337

Էլ. փոստ`