Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/3858/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

03.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Թիվ ՎԴ/3858/05/22 վարչական գործով
Պատասխանող՝ Արա Ջոյ Դիասատային,
(ք.Երևան, Թումանյան 27, բն. 1 ՕՀ ԼԱԼԱ հոսթել)


Տեղեկացնում ենք, որ ըստ հայցի ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ընդդեմ Արա Ջոյ Դիասանտայի՝ Հայաստանի Հանրապետությունում առանց օրինական հիմքերի բնակվող Ֆիլիպինների քաղաքացի Արա Ջոյ Դիասանտային դատական կարգով Հայաստանի Հանրապետության տարածքից արտաքսելու պահանջի մասին, թիվ ՎԴ/3858/05/22 վարչական գործով դատաքննությունը նշանակվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 10.50-ին:
Խնդրվում է ապահովել Ձեր մասնակցությունը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 10.50-ին, նշանակված դատաքննությանը (ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով, հասցե՝ ք.Երևան, Գ.Նժդեհի փողոց 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Պարզաբանում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐ Դ.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` ՝ (+37410) 44-71-21

Էլ. փոստ`