Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/0172/04/15 դատական գործով ծանուցագիր

04.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պարտապան՝ «Աստրա Կրիստալս» ՓԲԸ-ին
(ք. Երևան, Կոմիտասի պող., 16 շ., բն. 69)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 24.06.2022 թվականի որոշմամբ թիվ ԵԱՔԴ/0172/04/15 դատական գործով, ըստ դիմումի «Լուսավան Կենտրոն» ՓԲԸ-ի՝ «Աստրա Կրիստալս» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին, Սնանկության դատարանի կողմից 02.05.2022 թվականին կայացված վճռի դեմ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
«Աստրա Կրիստալս» ՓԲԸ-ին վերաքննիչ բողոքում նշված Սյունիքի մարզ, քաղաք Երևան, Կոմիտասի պողոտա, 16 շենք, բնակարան 69 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2022 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է «Չպահանջված» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԱՔԴ/0172/04/15 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2022 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0026, Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. 448408-311, www.court.am
ԴԴ7- ________________
____ հունիսի 2022թ.
Պարտապան՝ «Աստրա Կրիստալս» ՓԲԸ-ին
(ք. Երևան, Կոմիտասի պող., 16 շ., բն. 69)

Դատական գործի համարը` ԵԱՔԴ/0172/04/15
Կողմերը և պահանջը` ըստ դիմումի «Լուսավան Կենտրոն» ՓԲԸ-ի՝ «Աստրա Կրիստալս» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին (Սնանկության դատարանի կողմից 02.05.2022 թվականին կայացված վճռի դեմ):
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հիմք` 24.06.2022 թվականի որոշում):

Առդիր` ուղարկվում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը` բաղկացած 3 էջից:

Ի գիտություն՝ Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 15-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):

Դատական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Դատական իշխանության պաշ¬տոնական՝ www.court.am կայքում («դատական գործեր» բաժին, «տեղեկատվություն դատական գործերի ընթացքի վերաբերյալ» ենթաբաժին):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-44-84-08/311

Էլ. փոստ`