Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 08-201 գործով ծանուցագիր

04.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Բողոք բերած անձ՝ Հեղինե Գրիգորյանին
(ք. Երևան, Զ. Քանաքեռցու 2/22)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 03.06.2022 թվականի որոշմամբ թիվ 08-201 դատական գործով, ըստ հայցի Հեղինե Գրիգորյանի ընդդեմ Սամվել Սարգսյանի, երրորդ անձ՝ Երևանի քաղաքապետարանի և Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի՝ բնակելի տանը կից շինությունների նկատմամբ Երևանի քաղաքապետի որոշում անվավեր ճանաչելու պահանջի մասին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից 14.01.2005 թվականին կայացված վճռի դեմ Հեղինե Գրիգորյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքով, գործն ընդունվել է վարույթ և գործի կասեցված վարույթը վերսկսվել է:
Հեղինե Գրիգորյանին քաղաք Երևան, Զ. Քանաքեռցու 2/22 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2022 թվականի որոշումը վերադարձվել է «Չպահանջված» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ 08-201 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2022 թվականի որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-44-84-08/311

Էլ. փոստ`