Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 08-454 գործով ծանուցագիր

04.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Նորայր Մկրտչյանին
(ՀՀ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մաշտոցի փ., տուն 140)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 22.04.2022 թվականի որոշմամբ թիվ 08-454 դատական գործով, ըստ հայցի Տիգրան, Գոհար, Գայանե Մկրտչյանների ընդդեմ Խորեն, Նորայր Մկրտչյանների, Սեդա Բարսեղյանի և Հեղինե Սարիբեկյանի՝ բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից 12.10.2005 թվականին կայացված վճռի դեմ Խորեն Մկրտչյանի և Սեդա Բարսեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքով, գործն ընդունվել է վարույթ և գործի կասեցված վարույթը վերսկսվել է:
Նորայր Մկրտչյանին Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Մաշտոցի փողոց, տուն 140 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2022 թվականի որոշումը վերադարձվել է «Տեղափոխված» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ 08-454 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2022 թվականի որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-44-84-08/311

Էլ. փոստ`