Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 08-1247 գործով ծանուցագիր

04.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Հրանտ Գասպարյանին
(ք. Երևան, Անդրանիկի 40 շ., բն. 36)


Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 19.04.2022 թվականի որոշմամբ թիվ 08-1247 դատական գործով, ըստ հայցի Անահիտ Սարգսյանի ընդդեմ Հրանտ Գսպարյանի, երրորդ անձ՝ Անահիտ Կիրակոսյանի՝ գումար բռնագանձման պահանջի մասին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի կողմից 25.05.2007 թվականին կայացված վճռի դեմ Անահիտ Կիրակոսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքով, գործն ընդունվել է վարույթ և գործի կասեցված վարույթը վերսկսվել է:
Հրանտ Գասպարյանին քաղաք Երևան, Անդրանիկի 40 շենք, բնակարան 36 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2022 թվականի որոշումը վերադարձվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ 08-1247 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2022 թվականի որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-44-84-08/311

Էլ. փոստ`