Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/8178/02/19 քաղաքացիական գործով պատասխանող Նվարդ Առաքելի Դավթյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

05.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Մելորա Մերուժանի Մեյրոյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Դավիթ Վազգենի Ծաղիկյանի, Նվարդ Առաքելի Դավթյանի, Կարեն Վազգենի Ծաղիկյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ պայմանագրի պատշաճ կատարման փաստի ճանաչման և գրավի իրավունքը դադարած համարելու պահանջների մասին, նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Մելորա Մերուժանի Մեյրոյանի ընդդեմ Դավիթ Վազգենի Ծաղիկյանի, Նվարդ Առաքելի Դավթյանի, Կարեն Վազգենի Ծաղիկյանի՝ պայմանագրի պատշաճ կատարման փաստի ճանաչման և գրավի իրավունքը դադարած համարելու պահանջների մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 06.10.2022 թվականին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`