Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ1/2147/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-ին կետ

ԿԴ1/2147/02/15


Երրրոդ անձ՝ Քնարիկ Աշոտի Պողոսյանին
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արամուս, Կենտրոնական փողոց, 21 տուն


ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Մանվել Պողոսյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ պատասխանողներ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Կոտայքի տարածքային ստորաբաժանման, Արամուսի գյուղապետարանի, երրորդ անձինք՝ Քնարիկ Աշոտի Պողոսյան, Մայրամ Միհրանի Գրիգորյան և Հասմիկ Ավագի Պողոսյան՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, որպես հետևանք 10-06-2003 թվականի նվիրատվության պայմանագիրը և դրանց հիման վրա կատարված պետական գրանցումը, ժառանգության իրավունքի վկայագրերը և դրանց հիման վրա կատարված պետական գրանցումները մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Մայրամ Գրիգորյանի և Հասմիկ Պողոսյանի ընդդեմ Մանվել Պողոսյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Նախնական դատական նիստը նշանակվել է 2022 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 17:20-ին (դատական նիստերի դահլիճ 1) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի փողոց, 29) վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Ձեզ պարզաբանվում է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28 հոդվածի 1-ին մասի` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն.
1. ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով հիշյալ օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
2. հայտնել բացարկներ.
3. ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
4. հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին.
5. գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները.
6. առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ.
7. բողոքարկել դատական ակտերը.
8. օգտվել օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:
2. Գործին մասնակցող անձինք կրում են օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ:
Գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
Գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի համաձայն.
Գործին մաuնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաuտերը:
Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաuտերը որոշում է դատարանը` գործին մաuնակցող անձանց պահանջների եւ առարկությունների հիման վրա:
Եթե կողմը հրաժարվում է (խուuափում է) պատաuխանել դատարանի կամ դատավարության մաuնակիցների հարցերին կամ ցուցմունքներ տալ դատարանին, ապա դատարանը մյուu կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել կողմի հրաժարվելը (խուuափելը) ցուցմունքներից եւ պատաuխանից, իuկ գործի այն փաuտական հանգամանքները, որոնց վերաբերյալ կողմը հրաժարվում (խուuափում) է ցուցմունք կամ պատաuխան տալուց, կարող է համարել ապացուցված: Ամեն դեպքում պատաuխանից կամ ցուցմունքից դատարանի կողմից որպեu անհիմն գնահատված հրաժարումը (խուuափումը) մեկնաբանվում է ի վնաu հրաժարվողի (խուuափողի):
Գործին մաuնակցող յուրաքանչյուր անձ մինչեւ դատաքննությունը պարտավոր է գործին մաuնակցող մյուu անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպեu իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեuված չէ uույն oրենuգրքով:
Գործին մաuնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցների նկատմամբ, որոնց հետ գործին մաuնակցող մյուu անձինք uույն oրենuգրքով uահմանված կարգով ծանոթացել են նախoրոք:
Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաuտի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացաuական հետևանքները կրում է այդ փաuտի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը և գնահատմանը` դատավարության մյուu կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը: Նման փաuտերի առկայության դեպքում դատարանը խոչընդոտող կողմի վրա է դնում հակառակը ապացուցելու պարտականությունը:
Դատաքննությունն uկuվելուց հետո գործին մաuնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցներն ընդունում է դատարանը, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է մինչև դատաքննությունը uկuվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով: Եթե գործին մաuնակցող մյուu անձինք նախապեu uտացած չեն լինում դատաքննության ընթացքում ներկայացված լրացուցիչ ապացույցը, ապա դատարանը պարտավոր է գործին մաuնակցող անձանց տրամադրել ողջամիտ ժամկետ` ապացույցին ծանոթանալու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի /դիմողի/ կամ պատասխանողի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:





ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն. ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224) 2-16-15

Էլ. փոստ`