Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ՍՆԴ/1975/04/22 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

05.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պարտապան անհատ ձեռնարկատեր Սիմոն Գագիկի Պետրոսյանին
(Արարատի մարզ, քաղաք Արարատ, Չարենցի փող., շ.2, բն.22)

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ն. Հարությունյան) 2022 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ՝ «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության դիմումն ընդդեմ՝ անհատ ձեռնարկատեր Սիմոն Գագիկի Պետրոսյանի՝ անհատ ձեռնարկատեր Սիմոն Գագիկի Պետրոսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Դիմումը վարույթ ընդունելու և սնանկության գործով կառավարիչ նշանակելու մասին որոշումը, դիմումի օրինակը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերի պատճենները 2022 թվականի հուլիսի 12-ին ուղարկվել է պարտապան անհատ ձեռնարկատեր Սիմոն Գագիկի Պետրոսյանին՝ Արարատի մարզ, քաղաք Արարատ, Չարենցի փող., շ.2, բն.22 հասցեով: Նշված փոստային առաքանին հետ է վերադարձվել ՀՀ սնանկության դատարան (այսուհետ նաև` Դատարան)՝ «Տեղափոխված» նշումով։
Դիմումը վարույթ ընդունելու և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին Դատարանի 2022 թվականի հուլիսի 11-ի որոշումը, դիմումի օրինակը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի պատճենները 2022 թվականի հուլիսի 26-ին կրկին ուղարկվել են պարտապան Սիմոն Գագիկի Պետրոսյանին՝ Արարատի մարզ, քաղաք Արարատ, Չարենցի փող., շ.2, բն.22 հասցեով: Նշված փոստային առաքանին հետ է վերադարձվել Դատարան՝ «Տեղափոխված» նշումով։
Դատարանին` պարտապանի ծանուցման այլ հասցե, բացի՝ Արարատի մարզ, քաղաք Արարատ, Չարենցի փողոց, շենք 2, բնակարան 22 հասցեից, հայտնի չէ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/1975/04/22 սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը և կից փաստաթղթերը, պարտապանին ուղարկված ծանուցումը, ինչպես նաև Դատարանի որոշումը դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Պարզաբանում. Համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ պարբերությունների՝ հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը: Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Օ.ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճ. 8

Հեռ..` 0282 232 24

Էլ. փոստ`