Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/0407/02/08 քաղաքացիական գործով պատասխանող Ծովինար Մարկոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

05.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս (այսուհետ նաև Դատարան), քննության առնելով, ըստ հայցի <<Երևան ջուր>> ՓԲԸ-ի (այսուհետ նաև` Հայցվոր) ընդդեմ Ծովինար Մարկոսյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,

ՈՐՈՇԵՑԻ

1. Քաղաքացիական գործը, ըստ հայցի <<Երևան ջուր>> ՓԲԸ-ի ընդդեմ Ծովինար Մարկոսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու երկշաբաթյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին), սկսած որոշումը ստանալու պահից:
3. Քաղաքացիական գործի քննությունը նշանակել 14.09.2022 թվականին, ժամը 13:50-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`