Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Թիվ ՎԴ/9395/05/21 վարչական գործով

08.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մաս

Արտակ Մարատի Դաշտոյան
/ք. Երևան, Վ. Անտառային փող., 130/2, բն. 36/

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի «Ռեզիդենսիսըթ Կասկադ» ՓԲ ընկերության ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք՝ Անուշ Մնացականի Կոտիկյան, Արտակ Մարատի Դաշտոյան՝ Երևան քաղաքի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր բաժնի ավագ հարկադիր կատարող արդարադատության մայոր Անդրանիկ Ավագյանի կողմից թիվ 06570636 կատարողական վարույթի շրջանակներում 2021թ.-ի հունիսի 10-ին կայացած «Պարտապանի գույքի վրա արգելանքը վերացնելու մասին» որոշումը /հաղորդագրություն թիվ Ե13001134292/ և Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի ավագ հարկադիր կատարող արդարադատության մայոր Էդգար Ղազարյանի կողմից թիվ 06570636 կատարողական վարույթի շրջանակներում 2021թ.-ի հունիսի 10-ին կայացած «Պարտապանի գույքի վրա արգելանքը վերացնելու մասին» որոշումը /հաղորդագրություն թիվ Ե18006728643/ վերացնելու պահանջի մասին:
Նշված գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 15.30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ N 4։ /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՄԵԼԻՆԵ ՍԱՀՐԱԴՅԱՆ



ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 103, մաս 2

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։


ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, 64 հոդված

1. Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին։
2. Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին։

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /268/

Էլ. փոստ`