Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Թիվ ՎԴ2/0385/05/11 վարչական գործով

08.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մաս

Ելից N- ԴԴ9- ---------
22.06.2022թ.


Շամիր Ժորայի Անտոնյան
/Տավուշի մարզ, գ. Գանձաքար/


Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Աստղիկ Ժորայի Անտոնյանի ընդդեմ ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Իջևանի տարածքային ստորաբաժանման /երրորդ անձ` Շամիր Ժորայի Անտոնյան/` գույքագրման բյուրոյի սեփականության իրավունքի հաշվառմանն ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, ք. Իջևան Երևանյան 4-րդ նրբանցք թիվ 38 տան նկատմամբ Շամիր Ժորայի Անտոնյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Նշված գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 14.30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ N 4։ /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՄԵԼԻՆԵ ՍԱՀՐԱԴՅԱՆ


ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ


ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 89, մաս 2

2. Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 64

1. Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին։
2. Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին։

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /268/

Էլ. փոստ`