Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍՆԴ/0042/02/19 քաղաքացիական գործով Մարիետա Սարգսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

08.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Դատական ծանուցագիր
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (դատավոր Ա.Աթաբեկյան) 2022 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ Ըստ հայցի Վարդան Վազգենի Սուքիասյանի ընդդեմ Նադեժդա Չուբարի Պարոնյանի, Նադեժդա Չուբարի Պարոնյանի սնանկության կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյանի, Գեղանուշ Վարդանի Եղյանի, երրորդ անձինք` Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության և Մարիետա Արշավիրի Սարգսյանի` աճուրդը անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված անշարժ գույքի 1/2 բաժնեմասը բնեղենով առանձնացնելու և գույքն արգելանքից հանելու պահանջների մասին, թիվ ՍՆԴ/0042/02/19 քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է և գործի դատաքննությունը նշանակվել է 2022 թվականի օգոստոսի 30-ին, ժամը՝ 12:00-ին, քաղաք Երևան, Օտյան փողոց 53/2 հասցեում:
Միաժամանակ, Բագրատ Թաթոսի Ավետիսյանի միջնորդությունը՝ թիվ ՍՆԴ/0042/02/19 քաղաքացիական գործով պատասխանող Գեղանուշ Վարդանի Եղյանին իրավահաջորդով փոխարինելու մասին, բավարարվել է և Դատարանը որոշել է թիվ ՍՆԴ/0042/02/19 քաղաքացիական գործով պատասխանող Գեղանուշ Վարդանի Եղյանին փոխարինել նրա իրավահաջորդով՝ Բագրատ Թաթոսի Ավետիսյանով:
Կից ուղարկվում է Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2022 թվականի հուլիսի 11-ի որոշումը՝ քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու և Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2022 թվականի հուլիսի 11-ի որոշումը՝ պատասխանողին իրավահաջորդով փոխարինելու մասին միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ որոշումները:
Առդիր` 6 (վեց) էջ:

Ծանուցում.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն` 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ: 2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն` դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենասգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Գ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Օտյան փողոց 53/2

Հեռ..` 010742830

Էլ. փոստ`