Թիվ ՏԴ/2252/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
08.08.2022
Պատասխանող՝ Սիամանթո Լյուդվիկի Սարգսյանին
/հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, գ. Դեղձավան, 2փ., տ. 3/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ուղարկվում է «Նախնական դատական նիստ նշանակելու մասին» ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 04.08.2022 թվականի որոշումը:
Հայտնում եմ, որ թիվ ՏԴ/1675/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 11:30-ին, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջան քաղաքի նստավայրում (ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Շահումյան 15, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Մ. ՈՒԼԻԽԱՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15
Հեռ..` +374 268 27270
Էլ. փոստ`